06 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
12000 դրամով եմ գնել, 160000-ով վաճառում եմ․ դեպք` մարզադաշտի մոտ

12000 դրամով եմ գնել, 160000-ով վաճառում եմ․ դեպք` մարզադաշտի մոտ

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի ֆուտբոլային հավաքականի երկրպագուների՝ արդեն ավանդույթ դարձած երթն էի լուսաբանում։ Երթն ավարտվեց Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Մինչ հանդիպումը՝ մամուլն ամեն օր գրում էր, որ կայծակնային արագությամբ սպառված հանդիպման տոմսերը հայտնվել են «սև շուկայում» և դրանք վաճառվում են աստղաբաշխական գներով։ Անգամ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց և հորդորեց երկրպագուներին զգոնություն ցուցաբերել և չդառնալ խաբեության զոհ։ 

Երթի ավարտից հետո շտապում էի խմբագրություն, երբ մի տղամարդ մոտեցավ ու հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ տոմս ձեռք բերել։ Ես դրական պատասխան տվեցի և հարցրի արժեքը։ «12000 դրամով եմ գնել, 160 հազարով վաճառում եմ, եթե չես ուզում՝ խնդրողները շատ են»,-արձագանքեց նա։

Չէի հասցրել ընկալել լսածս, երբ տղամարդը նկատեց ոստիկաններին ու արագորեն հեռացավ։ 

Սեդա Մակարյան 

Ռազմագերիներ