06 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհը լսեց ՄԱԿ-ի կոտրվող ոսկորների ձայնը. Ալի Աքբար Վելայաթի

Աշխարհը լսեց ՄԱԿ-ի կոտրվող ոսկորների ձայնը. Ալի Աքբար Վելայաթի

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)՝ Տյանցզինում կայացած գագաթնաժողովի արդյունքները հստակ ցույց տվեցին, որ Արևմուտքի օրինակին հետևող ՄԱԿ-ը շուտով կդատապարտվի մոռացության, և կսկսվի նոր, բազմաբևեռ աշխարհի ստեղծումը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

«Աշխարհը վերջապես լսեց Միավորված Ազգերի Կազմակերպության կոտրվող ոսկորների ձայնը, և հնարավոր է գրեթե հստակ հայտարարել այն գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում այն, ինչպես Ազգերի լիգան, կմատնվի մոռացության»,- ընդգծել է նա Tasnim գործակալության հետ հարցազրույցում՝ պատասխանելով Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ հարցին։

ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, որոնք բաղկացած են Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից, Հարավային Աֆրիկայից, Բրազիլիայից և Հնդկաստանից, պարզապես անբաժան են միմյանցից։ Ապագա աշխարհը կունենա այլ ձև, այլ բովանդակություն, ի տարբերություն անցյալի»,- հավելել է Խամենեիի խորհրդականը։

Ռազմագերիներ