
Ուկրաինայում կստեղծվի ՆԱՏՕ-ի ռազմական շտաբ
Կիևում սկսվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ բազմազգ ուժերի շտաբի ձևավորումը. գրում է UK Defence Journal բիրտանական կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ դա ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների աջակցությամբ ստեղծված կառույց է՝ Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում գործողությունները համակարգելու համար։
Շտաբի կառավարումը համատեղ կկատարվի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից։