
Ավտոբուսներն անսարք են, բայց քաղաքապետարանը 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի դահլիճը վերանորոգելու համար․ ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ՔՊ-ն որոշել է 150 մլն դրամ ծախսել քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար։
Ավագանու անդամի խոսքով՝ դահլիճն իրականում գտնվում է իդեալական վիճակում և վերանորոգման կարիք չունի։
«Երևանի տրանսպորտային «բարեփոխումները» տապալված են քանի, որ թանկացնելով ուղեվարձը ու ստելով, թե նոր ավտոբուսներ են բերելու, քաղաքացիները մնում են կանգառներում ժամերով տրանսպորտին սպասելիս։Այս պահին 85 (միավոր) ավտոբուս գտնվում է անսարք վիճակում, դրանք շտապ վերանորոգելու փոխարեն, ՔՊ-ն
շուրջ 150 մլն դրամ է վատնում քաղաքապետարանի նիստերի դահլիճը վերանորոգելու համար»,-գրել է Ստեփանյանը։