
Աբովյանում կախված հայտնաբերված եղբայրները նամակ են թողել․ ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Աբովյան քաղաքում երեկ ահասարսուռ դեպք էր տեղի ունեցել։ Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացու են գտել կախված վիճակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն ու փրկարարները բացել սննդի կետի դուռը։
Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։
Armlur.am-ին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Կայքի տեղեկություններով՝ եղբայրներից մեկը մորն ուղղված նամակ է թողել, իսկ ոստիկաններին հորդորել պաշտպանել 3 երեխաներին։
«Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»,-գրված է եղել նամակում։
Նշանակվել են ինչպես դիակի, այնպես էլ ձեռագրաբանական փորձաքննություն։ Իրավապահները փորձում են պարզել՝ նամակը եղբայրներն են գրել, թե ոչ։
Այլ մանրամասներ ABC media-ն կներկայացնի ավելի ուշ։