08 Սեպ
2025
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում սահմանափակվել է YouTube, Instagram, Facebook և այլ առցանց հարթակների հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է YouTube, Instagram, Facebook և այլ առցանց հարթակների հասանելիությունը

Գլոբալ ինտերնետային մոնիթորինգ իրականացնող Netblocks ընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ Թուրքիայում բազմաթիվ ցանցերում սահմանափակվել է X, YouTube, Instagram, Facebook, TikTok և WhatsApp առցանց հարթակների հասանելիությունը․ գրում է Reutersը։

Ընկերությունը հայտնել է, որ սահմնափակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը» (CHP) հանրահավաքների կոչ էր արել կուսակցության՝ Ստամբուլում գտնվող գլխավոր գրասենյակի շրջակայքում ոստիկանական բարիկադների տեղադրումից հետո։

Թուրքիայի Խոսքի ազատության ասոցիացիայի տվյալների համաձայն՝ սոցհարթակներ հասանելիության հետ կապված խնդիրները սկսվել են կիրակի։

Թուրքիայում ինտերնետի արգելափակման որոշումների իրականացման համար պատասխանատու մարմինը անմիջապես չի արձագանքել սահմանափակումների վերաբերյալ մեկնաբանություն տալու խնդրանքին։

Հիշեցնենք, որ Ստամբուլում ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ընդդիմադիր Հանրապետականժողովրդական կուսակցության (CHP) շտաբի մոտ։ Պատճառը դատարանի կայացրած վճիռն է, որի համաձայն` ստամբուլյան գրասենյակի ղեկավար Օզգյուր Չելիկը և ամբողջ վարչությունը հեռացվել են պաշտոններից։

 

Ռազմագերիներ