08 Սեպ
2025
32° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՆԻՖ-ի շուրջ աղմուկը չի դադարում․ ի՞նչ է հայտնի քրգործի և տնօրենի մասին

ԱՆԻՖ-ի շուրջ աղմուկը չի դադարում․ ի՞նչ է հայտնի քրգործի և տնօրենի մասին

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ շուտով կհայտարարվի միջազգային հետախուզում։

Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել երեք հոդվածով՝

  • փաստաթղթերի կեղծում,
  • առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում,
  • ծառայողական լիազորությունների չարաշահում։

 

Մինչ Քննչական կոմիտեի որոշումը, օգոստոսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամի» նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։

  • Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը,
  • Անդրեասյանի դեպքում՝ երկրից բացակայելու արգելքը։

 

Քննչական կոմիտեն արդեն որոշել է, որ Դավիթ Փափազյանի համար կկիրառվի կալանք։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փափազյանը Լոնդոնում է։ «Հետք»-ի հարցմանը Քննչական կոմիտեից չեն պարզաբանել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով 2019-2023 թթ. ղեկավարում էր խորհրդի աշխատանքը։

Ինչ է ԱՆԻՖ-ը

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը՝ ԱՆԻՖ-ը, ստեղծվել է 2019 թվականին՝ կառավարության որոշմամբ։ Հիմնադրամը գործում էր որպես պետական ներդրումային գործիք և զբաղվում էր․

  • պետական և մասնավոր ներդրումների ներգրավմամբ,
  • մեծածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ,
  • օտարերկրյա ներդրողների հետ համագործակցությամբ։

 

Մինչև 2023 թվականը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրենը՝ Դավիթ Փափազյանը։

2024 թվականին կառավարությունը որոշեց լուծարել ԱՆԻՖ-ը, և հիմնադրամն այժմ գործունեություն չի իրականացնում։

Ռազմագերիներ