
ՔԿ-ն՝ Աբովյանում եղբայրների ինքնասպանության մասին
Աբովյան քաղաքում սեպտեմբերի 7-ին Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացու են գտել կախված վիճակում։ Քննչական կոմիտեից ABC media-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
«Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձեռագրաբանական, դատագենետիկական փորձաքննություններ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասել են ՔԿ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն ու փրկարարները բացել են սննդի կետի դուռը։ Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։