
ՌԴ-ն ցանկանում է հավասար երկխոսություն արևմտյան գործընկերների հետ, սակայն հաշվի կառնի նրանց անցյալի գործողությունները․ Լավրով
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում Լավրովն անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերություններին, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին։ Լավրովի հիմնական հայտարարությունները կետերով։
- ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը ԱՄՆ-ում ստորագրելը մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է, բայց պետք է տեսնել, թե այն ինչպես է գործելու։
- Ռուսաստանի համար կանխատեսվում է «տնտեսական փլուզում», սակայն «Սառը պատերազմի» սկզբից ի վեր, սակայն վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս։
- Արևմուտքի գործողությունները, որոնք պահանջում են հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, խաթարում են Մոսկվայի գործընկեր երկրների տնտեսությունները։
- Ռուսաստանը չի ցանկանում վրեժ լուծել որևէ մեկից, չի վանում նախկին արևմտյան գործընկերներին, բայց հաշվի կառնի նրանց անցյալի գործողությունները։
- Ռուսաստանը չի ցանկանում որևէ պատ կառուցել, պատրաստ է բոլորի հետ երկխոսության, բայց այն պետք է լինի հավասար։
- Միացյալ Նահանգները սկսում է լսել Ռուսաստանին հակամարտության արմատական պատճառների, այդ թվում՝ ռուսաց լեզվի ոչնչացման հարցի մասին։
- Ալյասկայում տեղի ունեցած զրույցը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը հասկանում է Ուկրաինայի վերաբերյալ հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով հակամարտության բոլոր կողմերի ազգային շահերի վրա։
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են ունենալ ընդհանուր տնտեսական շահեր, այդ թվում՝ հեղուկացված բնական գազի արտադրություն, ինչպես նաև աշխատանքներ Արկտիկայում և տիեզերքում։
- Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են համագործակցել արհեստական բանականության ոլորտում, սակայն փոխադարձ վստահությունը պետք է մեծացվի։