
Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ում․ ТАСС
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, որի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու կանաչ լույս։ Այս մասին ТАСС-ին հայտնել են աղբյուրները:
«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ», – նշել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր հավելել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։
«Ամեն դեպքում՝ սա կանխատեսելի հեռանկար է», – հավելել է զրուցակիցը։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։