
Ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը
Ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը, ՔԿՀ-ում խուզարկություն է իրականացվել. Տեղեկությունը ABC media–ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հաստատում ենք, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- ասել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը։