10 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված վիճակ՝ Աբովյան–Եղվարդ ճանապարհին. ABC media-ին մանրամասներ է հայտնի

Լարված վիճակ՝ Աբովյան–Եղվարդ ճանապարհին. ABC media-ին մանրամասներ է հայտնի

Նոր Գեղի համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրակացրել․ նրանք պահանջել են ապահովել իրենց հողատարածքների ոռոգման ջուրը. ABC media-ի հետ զրույցում Նոր Գեղի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բաբախանյանը հայտնել է, որ խնդիրը կապված է եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

«Այս տարի շատ չորային էր, անձրև գրեթե չկար, դրա համար էլ ջրային ռեսուրսների պակաս ունեինք։ Գյուղացիները դժգոհում էին, որ բերքը փչանում է։ Այժմ խնդիրը լուծման փուլում է»,- ասել է Բաբախանյանը։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ այսօր Նոր Գեղի է այցելել Ջրային կոմիտեի ներկայացուցիչը, հանդիպել բողոքող գյուղացիների հետ և խոստացել, որ վաղվանից նրանք կապահովվեն ոռոգման ջրով։

«Ջրային կոմիտեից բնակիչներին խոստացել են, որ վաղը ջրով կապահովեն։ Եթե խոստումը կատարվի, խնդիրը կլուծվի։ Մինչ այս նմանատիպ խնդիրներ չենք ունեցել, բայց այս տարի եղանակային պայմաններն ազդել են ջրամատակարարման վրա»,- նշել է Բաբախանյանը։

Հարցին, եթե վաղը գյուղացիները չապահովվեն ջրով, կրկին կարող են դիմել բողոքի ակցիայի, համայնքի ղեկավարը արձագանքել է․ խոստացել են, կլուծեն։

Արմեն Բաբախանյանի խոսքով՝ ոռոգման ջրի պակասը դեռ խնդիրներ չի առաջացրել գյուղացիների համար։ 

Ռազմագերիներ