10 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ների վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի պաշտոնական հայտարարությունները՝ ամփոփ

Լեհաստանի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ների վերաբերյալ Մոսկվայի և Մինսկի պաշտոնական հայտարարությունները՝ ամփոփ

Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ամեն օր մեղադրում են Ռուսաստանին ենթադրյալ սադրանքների համար. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  Նա չի մեկնաբանել Լեհաստանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակը՝ հարցերն ուղղորդելով Պաշտպանության նախարարությանը։

«Մենք չէինք ցանկանա որևէ կերպ մեկնաբանել սա։ Սա մեր իրավասության մեջ չէ։ Սա Ռուսաստանի պաշտպանության նախարարության իրավասությունն է», – ընդգծել է Պեսկովը։

Բելառուսի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ երկրի ՀՕՊ ուժերը տեղեկացրել են Լեհաստանի և Լիտվայի իրենց գործընկերներին անհայտ ինքնաթիռների՝ իրենց երկրների տարածքներ մոտենալու մասին։ «Գոյություն ունեցող փոխգործակցության ուղիներով սեպտեմբերի 9-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 04:00-ն (Մինսկի ժամանակով) մեր հերթապահ ուժերն ու միջոցները օդային և ռադարային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն են փոխանակել Լեհաստանի և Լիտվայի Հանրապետության հերթապահ ուժերի և միջոցների հետ։ Այսպիսով, նրանց տեղեկացնելով անհայտ ինքնաթիռների՝ իրենց երկրների տարածք մոտենալու մասին»,- մեջբերել է նրան Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Telegram ալիքում։

Բելառուսի Արտաքին գործերի նախարարության ղեկավար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ Լեհաստանի՝ Բելառուսի հետ սահմանը փակելու որոշումը,  ի թիվս այլ բաների, ուղղված է չինական ապրանքների ներմուծման դեմ։ «Մենք հաշվարկել ենք. Բելառուսի և Լեհաստանի սահմանը մեկ ամսվա ընթացքում դեպի Արևմուտք հատող բեռների գրեթե մեկ քառորդը չինական ծագում ունի»,- նշել է նա։

Արտգործնախարարության տվյալներով՝ Բելառուսի սահմանով ամսական մոտ 400 հազար տոննա կամ օրական 12-13 հազար տոննա ապրանք է մատակարարվում բացառապես Լեհաստանի համար։ «Տուսկի այս որոշումը նաև լեհ ձեռնարկատերերի և ժողովրդի, լեհական տնտեսության դեմ է»,- ընդգծել է Ռիժենկովը։

Սեպտեմբերի 10-ի վաղ առավոտյան լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է մի քանի օբյեկտների ոչնչացման մասին, որոնք նույնականացվել են որպես անօդաչու թռչող սարքեր և խախտել են երկրի օդային տարածքը։ Այժմ ընթանում են խփված օբյեկտների որոնումները: Միջադեպի կապակցությամբ՝ երկրի մի մասի, այդ թվում՝ Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանի վրայով օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ Միջադեպի կապակցությամբ Լեհաստանը դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով կիրառել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ դաշինքի անդամ պետությունների միջև խորհրդակցություններ սկսելու համար: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին և նրան բողոքի նոտա հանձնել՝ կապված անօդաչու թռչող սարքի կողմից հանրապետության օդային տարածքը խախտելու հետ:

Ռազմագերիներ