10 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի երթուղին»՝ ի շահ Ադրբեջանի․ TRIPP-ը կվերամիավորի ադրբեջանական շրջանները և կընդլայնի Միջին միջանցքի հնարավորությունները

«Թրամփի երթուղին»՝ ի շահ Ադրբեջանի․ TRIPP-ը կվերամիավորի ադրբեջանական շրջանները և կընդլայնի Միջին միջանցքի հնարավորությունները

«Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է և «ծառայում է ադրբեջանական շրջանների վերամիավորմանը, որոնք երկար ժամանակ բաժանված են եղել հեռավորությամբ». հայտարարել է ԱՄՆ տնտեսական ֆինանսների դեպարտամենտի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անիելն ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ այս երթուղին ոչ միայն կմիավորի նշված տարածքներն, այլև կբացի նոր հնարավորություններ Միջին միջանցքի համար։ «Միջին միջանցքի հիմնական նպատակն է ապահովել ապրանքների ավելի արագ և արդյունավետ տեղաշարժն Արևելքի և Արևմուտքի միջև, այսինքն՝ Եվրոպայից դեպի Չինաստան և հակառակը»,- նշել է Քենեթ Անիելը։

Նա հավելել է, որ TRIPP-ը կդառնա լրացուցիչ և ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում ապրանքների տեղաշարժի համար։

Ռազմագերիներ