
Այս պահին ՀՀ-ն և Թուրքիան կարող են միայն միջանկյալ համաձայնությունների հասնել․ քաղաքագետ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կարող են որոշ ժամանակավոր համաձայնությունների հասնել, բայց նրանք չեն կարողանա ամբողջությամբ փակել բոլոր հարցերը․ Известия-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ առճակատման հարցում։ Անկարայում ուղղակիորեն հայտարարում են, որ հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչև Երևանն ու Բաքուն չկարգավորեն իրենց հարաբերությունները և չստորագրեն խաղաղության պայմանագիր։ Դրա համար Հայաստանը պետք է իրականացնի սահմանադրական բարեփոխումներ, որոնք, ըստ երևույթին, տեղի չեն ունենա մինչև 2027 թվականը։ Հետևաբար, այժմ հնարավոր են միայն որոշ կոսմետիկ լուծումներ, բայց ոչ՝ ավելին»,- բացատրել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի կեսերին երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանին։ Օրակարգում կլինեն դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը։ Հանդիպման ճշգրիտ ամսաթիվը և բանակցությունների վայրը չեն նշվում։