
Կոմկուսն է մեր հիմնական մրցակիցը. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
Այսօր ԱԺ-ում լրագրողների ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ճեպազրույցի առանցքային հատվածները ներկայացնում ենք կետերով:
- ՀՀ խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Կան որոշ անհատներ, որոնք որ տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ՀՀ պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի: Խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել։ Իմ նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։
- Կոմկուսն է մեր հիմնական մրցակիցը, ՀՀ-ի թիվ երկրորդ քաղաքում ինքն է իշխանության:
- Հայաստանն իր քաղաքականության մեջ որևիցե բան չի արել և չի անի, որը միտված կլինի իր հարևանների դեմ, այդ թվում՝ Իրանի:
- Այս պահին ուսումնասիրում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը, որից հետո պարզ կլինի, թե երբ և ինչ ձևաչափով կարող է զեկույցը ներկայացվել։ Հիմա ես ուսումնասիրում եմ տեխնիկական գործընթացները, և մոտ ապագայում դուք դրա մասին կիմանաք։ Հիմա որևիցե բան չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրման փուլում է։
- Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ: Օրինակ՝ բենզինը հայերը գնալու են, ավելի էժան առնեն, դա անխուսափելի է:
- Մենք բոլորի հետ ենք եղբայրական, մինչև այն պահը, երբ իրենք ապացուցում են, որ մեր նկատմամբ նույն կերպ չեն տրամադրված։ Եթե ձեր գնահատականով ՌԴ-ն մեր նկատմամբ եղբայրական չի տրամադրված, ուրեմն, եղբայրական չէ։
- Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու թեմա այս պահին չի քննարկվում։