
Ի՞նչ կարծիք ուներ ԱՄՆ-ում սպանված Չարլի Քըրքը հայերի, Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի ու Էրդողանի մասին
ԱՄՆ-ում այսօր սպանված քաղաքական գործիչ Չարլի Քըրքը քննադատել էր Իսրայելի նկատմամբ Նահանգների չափազանց մեծ աջակցությունը՝ նշելով, որ հրեական պետությունը զենք է վաճառում Թուրքիային, ինչը կարող է օգտագործվել հայերի դեմ։
Նա ընդգծել է, որ նման քայլերն անընդունելի են, քանի որ Իսրայելը որպես պետություն փաստացի օգնում է մի երկրի, որն անցյալում իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։
«Ինչպե՞ս կարելի է դա արդարացնել, եթե հրեական պետությունն օգնում է մեկ այլ երկրի՝ վերացնել քրիստոնեական ազգի։ Այդ պատճառով ես չեմ աջակցում դրան։ Բայց այստեղ մենք ավելի խորը խնդիր ունենք Թուրքիայի հետ, քան Իսրայելի»,- ասել է Չարլ Քըրքը:
Նա շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ֆինանսավորում է ստանում նաև ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ Թուրքիան ոչինչ չի առաջարկում Ամերիկային և պետք է դուրս մղվի դաշինքից։
«Էրդողանը դառնում է իսլամիստական դիկտատոր՝ ձախողվող երկրի ղեկին։ Սա Ամերիկայի խնդիրն է, և պետք է ԱՄՆ-ն պատասխան տա Թուրքիայի հետ հարաբերությունների համար», – ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը այս համատեքստում երկրորդական դեր ունի։