
Իրենց դատավճիռն են կայացնում. Վարդան Ղուկասյանը՝ իշխանությանը
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին մասնակցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությանը, որից հետո նրան զգուշացրել են՝ կալանավորելու են. այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանն ու հավելել, թե որդու միջոցով նաև փորձում են վախեցնել գյումրեցիներին։
«Ինչքան անեն, այնքան ավելի համառ ենք դառնալու։ Սրանք իրենց գերեզմանն են փորում։ Մարդուն, որ երկիր է կառուցում, աշխատատեղեր է ստեղծում, նման ձևով մոտենալը թուրքական ծրագիր է։ Այլ բացատրություն չեմ տեսնում»,- ասել է նա։
Վարդան Ղուկասյանը հավելել է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ տարիներ շարունակ ճնշումներ են գործադրվել․ «Տղաս արդեն մի քանի անգամ ձերբակալվել ու ազատվել է՝ առանց որևէ ապացույցի։ Իմ ու եղբորս ճանապարհները փակել են։ Սա սովորական քաղաքացիների նկատմամբ պետական ռեպրեսիաների հերթական դրսևորումն է»։