
Թուրքիայում պետությունը հեռուսաալիքներ է բռնագրավել
Թուրքիայում Can Holding մեդիահոլդինգի դեմ լայնածավալ գործողություն է իրականացվել, որի արդյունքում 121 ընկերություն, այդ թվում՝ Habertürk, Show TV և Bloomberg HT հեռուստաալիքները, անցել են պետական վերահսկողության․ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլի Դատախազությունը հոլդինգի ղեկավարությանը մեղադրել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մաքսանենգության, խարդախության և փողերի լվացման համար։ Գործով տասը հիմնական մեղադրյալներ ձերբակալվել են, և բոլոր գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում։
MASAK ֆինանսական հետախուզության տվյալներով՝ հոլդինգի միջոցով լվացվել են միլիարդավոր լիրաներ, որոնք ուղղվել են լրատվամիջոցների, կրթության, ֆինանսական և էներգետիկայի ոլորտներ։ Ընկերությունների բոլոր ակտիվները բռնագրավվել և փոխանցվել են Թուրքիայի խնայողական ապահովագրության հիմնադրամի կառավարմանը։
Ըստ թուրքական կառավարության՝ կառույցի գործունեությունը սպառնում է երկրի տնտեսական անվտանգությանը։