
ՌԴ ԱԳՆ-ն հետևում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Մոսկվան սպառնալիք չի տեսնում ԱՊՀ-ում Հայաստանի և Ադրբեջանի հետագա անդամակցության համար։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հետևում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Ու՞մ կողմից են սպառնալիքները։ Ու՞մ համար և ո՞ւմ կողմից։ Իրականում, ԱՊՀ-ին անդամակցությունը կամավոր է։ Ես չեմ հասկանում, թե որտեղի՞ց է առաջացել «սպառնալիք» բառը։ Դա ազատ պետությունների միություն է։ Երկու երկրներն էլ բավականին հաճախ են միանում համատեղ հայտարարություններին և տարբեր մակարդակներում ընդունված տարբեր փաստաթղթերին։ Ավելին, մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մենք հույս ունենք, որ սա դրական գործոն կլինի ԱՊՀ-ում հետագա մասնակցության համար», -նշել է Պանկինը։