11 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ էր Չարլի Քըրքը և ո՞ւմ էր պետք նրա մահը

Ո՞վ էր Չարլի Քըրքը և ո՞ւմ էր պետք նրա մահը

Սեպտեմբերի 10-ին՝ կեսօրից 20 րոպե անց, Ամերիկայի Ուտահ նահանգի Օրեմ քաղաքի Վալեյի համալսարանում ընդամենը մեկ կրակոց է հնչել, որն էլ ճակատագրական է դարձել Չարլի Քըրքի համար: Նա սկզբում ծանր վիրավորվել է ու հետո մահացել: Կրակել են ավելի քան 500 ֆուտ հեռավորությունից։ 

Ո՞վ է Չարլին և ո՞ւմ է անհրաժեշտ նրա մահը: 

Չարլի Քըրքը նախևառաջ ամուսին և երկու մանկահասակ երեխայի հայր էր։ Ուտահի նահանգապետը նրա սպանությունը բնութագրել է որպես քաղաքական մահափորձ։ Նախագահ Թրամփը առավոտյան սոցիալական ցանցերում հայտնել է նրա մահվան մասին, և մեկ ժամվա ընթացքում Սպիտակ տան դրոշները իջեցվել են կիսով չափ: Նախագահը նաև հրահանգ է տվել իջեցնել դրոշները բոլոր դաշնային շենքերում՝ ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում:

Չարլի Քըրքը, 31 տարեկան պահպանողական ակտիվիստ էր, գրող և հայտնի պոդքասթեր: Կրակոցի պահին պատասխանում էր ուսանողի հարցին: Ու ճակատագրի հեգնանքով, հենց այդ պահին խոսում էր զանգվածային սպանությունների մասին, երբ սպանության նպատակով հերթական փամփուշտը մխրճվեց նրա կոկորդը: 

Չարլի Քըրքը նաև եղել է Turning Point USA կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը և համահիմնադիրը՝ հաճախ այցելելով համալսարաններ, որտեղ մասնակցում էր ուսանողների հետ բանավեճերի՝ քաղաքականության և հասարակական հարցերի շուրջ։ 

Չարլի Քըրքի սպանության շարժառիթի մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա: Հայտնի է, որ Քըրքն ակտիվորեն պաշտպանում էր կոնսերվատիվ գաղափարներ, ամերիկյան ավանդական արժեքներ և անձնական պատասխանատվության գաղափարը: 

Քըրքը դեմ էր Կիևին զենք մատակարարելուն և Զելենսկիին անվանել էր խաղաղության խոչընդոտ։ Նա նաև ասել էր, որ Ղրիմը չպետք է խլեն Ռուսաստանից, քանի որ այն նրա մի մասն է։

Այս ամենով հանդերձ, Չարլին շատ մոտ հարաբերություններ ուներ Դոնալդ Թրամփի հետ։

Նա նաև հայտնի էր իր վիճահարույց և սուր ելույթներով, որոնք հաճախ էին քննադատում լիբերալները: Նրա համակիրները նրան տեսնում էին որպես հերոս և ազատ խոսքի պաշտպան, իսկ ընդդիմախոսները՝ որպես բաժանարար և պոպուլիստ, որը սերմանում էր քաղաքական լարվածություն և հակասություններ երիտասարդների շրջանում։

Քըրքը դարձավ ընտանիքների ու ուսանողների համար ազդեցիկ դեմք, քանի որ մասնակցում էր հանրային քննարկումների, բանավեճերի և ուսանողական քարոզարշավների, հաճախ բարձրաձայնելով հակադեմոկրատական և հակալիբերալ տեսակետներ։

Այժմ նրա գործունեության աղմկահարույց կողմերի մասին:

Չարլը նախկինում համեմատաբար լիբերալ էր վերաբերվում ԼԳԲՏ հարցերին, սակայն 2018 թվականից հետո նրա դիրքորոշումները դարձան ավելի պահպանողական։ Նա հանդես էր գալիս հայտարարություններով, որոնք քննադատվում էին որպես հակասեռական ուղղվածություն: 

2021 թվականին Քըրքը կոչ արեց ծնողներին բողոքել դպրոցական խորհրդի նիստերում՝ դեմ արտահայտվելով դիմակների պարտադիր կիրառմանը և քննադատելով «Կրիտիկական ռասայական տեսություն»՝ ուսմունքը։ Այս դիրքորոշումները լայն քննարկումներ ևբախումներ առաջացրեցին կրթական ոլորտում։

2020 թվականին Քրքի ղեկավարած կազմակերպությունը մեղադրվել է ֆինանսական թափանցիկության պակասի և սեփական շահերի առաջմղման համար: Զեկույցում նշվում էր, որ կազմակերպությունը չի իրականացրել անկախ աուդիտներ և ղեկավարները բարձրացրել էին իրենց աշխատավարձերը։

Չնայած այս բոլոր հանգամանքներին՝ սպանության շարժառիթը դեռևս պարզված չէ։ Մեկ կասկածյալ ձերբակալվել է, սակայն պաշտոնական վարկածի համար դեռ վաղ է խոսելը։

Ռազմագերիներ