
Հոգեբանի մոտ պայմանավորվեմ՝ գնացեք. բանավեճ՝ ԱԺ-ում
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում իր ելույթում հակադարձել է ընդդմադիրների քննադատություններին, թե դատական համակարգը իշխանության կամակատարն է։ Ելույթին դահլիճից միջամտել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ինչից հետո թեժ բանավեճ է սկսվել։
Ռուբեն Ռուբինյանը նրան հիշեցրել է իրենց հանդիպումը, երբ Աննա Գրիգորյանից հարցազրույց էր վերցնում ՔՊ-ին անդամագրվելու և նախընտրական ցուցակ մտնելու համար, որի ընթացքում վերջինս իրեն չէր ընդհատում։
«Պարո՛ն Ռուբինյան, ոնց հասկանում եմ՝ մեր առաջին հանդիպումը շատ տրավմատիկ է եղել Ձեր կյանքում։ Էնքան տպավորիչ, որ էդպիսի ելույթ չկա՝ ինձ նայելուց դա չասեք։ Էդքա՞ն տրավմատիկ ազդեցություն եմ ունեցել ձեր կյանքում։ Այ մարդ, մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ՝ գնացեք, խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք։ Էս ի՞նչ բան է։ Ես չէի պատկերացնում, որ ինձ տեսնելիս մարդ կարող է այդքան տրավմատիկ ազդեցություն ունենալ»,- ԱԺ-ում հայտարարել է Գրիգորյանը։
Ռուբինյանն էլ արձագանքել է. «Ես դավաճանությունը ծանր եմ տանում, տիկի՛ն Գրիգորյան»։
«Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար արժանապատվության հարց էր»,- ՔՊ-ականին արձագանքել է Գրիգորյանն ու հիշեցրել՝ հոգեբանի դիմելու մասին առաջարկը մնում է ուժի մեջ։