
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա 10 տուժած
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում. բախվել են «Opel» մակնիշի երկու և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ևս 3 մեքենա հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. հայտնում է Գագիկ Շամշյանը:
Վթարի հետևանքով տուժել է 10 մարդ. նրանք հոսպիտալացվել են։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։