
«Բյուրականում նստում՝ Արևմտյան Հայաստանն ենք լացում», «մի քանի մետրի համար վիճում են»․ Փաշինյանի և Մկրտիչ Արզումանյանի զրույցը
Նիկոլ Փաշինյանը Բյուրականում դիտել է «Ցանկապատ» ներկայացումը և այդ մասին տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
«Ունեցանք քննարկում՝ շոշափելով դրա ուղերձները, գաղափարական շերտերն ու հետևությունները»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
«Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք, Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Չենք նկատում, որ Բյուրականն ինքը Հայաստան է, այս մասին ասել է»,-ասել է նա։
Փաշինյանին ի պատասխան դերասան Մկրտիչ Արզումանյանը նշել է, որ դա իրենց ներկայացման հիմնական ուղերձն է։
«Այսինքն՝ նրանք այդ մետրի համար վիճում են, բայց գլոբալ հարցեր կան, որոնք անտեսում ենք, մնում են առանց ոչ մի բանի»,-ասել է Մկրտիչ Արզումանյանը։ Դերասան Տիգրան Գյուլումյանն էլ հավելել է․ «Մենք էս ունենք ու աչքներս տնկել ենք էն Հայաստանին, էն Հայաստանին, որը չկա»։