
5 տարի հետո եք գլխի ընկնու՞մ, որ ես հանցագործ եմ, պիտի դատվեք ապօրինության համար. Միքայել սրբազան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում անցկացվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատը, որն ավարտական փուլում է։ Դատի ընթացքում իր ավարտական ճառի ժամանակ Սրբազանը նշել է, որ այս ամենը հանրային կերպով արվում է՝ իրեն վաչկաբեկելու համար։
«Սա իմ կենսագրության համար հարստություն է։ Անշուշտ, նպատակն ինձ վարկաբեկելն էր, ցույց տալու հասարակության լայն զանգվածներին, որ տեսե՛ք հոգևորականը, որին դուք այսքան տարի հարգել եք, «հանցագործ է»։ Եվ թող դատարանը որոշի՝ նպատակին ծառայե՞ց, թե՞ հակառակ էֆեկտն ունեցավ։ Ես կարծում եմ՝ հակառակ էֆեկտն ունեցավ»,- ասել է Աջապահյանը։
Նա նաև ընդգծել է՝ շարունակում է ապրել հայ ժողովրդի, Հայկական պետականության, որն այսօր զավթված է, և Հայ եկեղեցու համար:
«Հինգ տարի է՝ ես հանցագործություն եմ գործում, և հինգ տարի հետո եք գլխի ընկնու՞մ, որ ես հանցագործ եմ։ Պիտի դատվեք անփութության կամ անգործության համար կամ այս ապօրինության համար, որ գործում եք 16 ամիս։
Մայիսի վերջին կամ հունիսի սկզբին հայտնի ցավագարը ոտքերը կոխել է, ուժայիններին ասել՝ բռնե՛ք, տղերք։ 16 ամիս հետո մարդիկ վազել են բռնելու»,-ասել է Սրբազանը։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Շիրակի թեմի առաջնորդ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է»։