16 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը․ Ermenihaber

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը․ Ermenihaber

Սեպտմեբրի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպումը․ գրում  է Ermenihaber-ը։

Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարությունները հրապարակել  են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Մասնավորապես հայտնի է, որ կողմերը որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։

Ըստ թուրքական աղբյուրի՝ դարեր շարունակ առևտրային ուղիների ամենակարևոր հատման կետերից մեկը հանդիսացող կամրջի վերականգնումը կնպաստի ինչպես տարածաշրջանային զբոսաշրջությանը, այնպես էլ երկու երկրների միջև մշակութային համագործակցությանը։

Հիշեցնենք, որ Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։ Ախուրյան գետի վրա կառուցված կամուրջը,  ըստ մասնագետների, գործել է մինչև 16-ից 17-րդ դարերը։

Ռազմագերիներ