
«Փաստորեն». Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. «Հետք»
Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել․ գրում է «Հետք»–ը։
Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Բելառուսական պետական ու մասնավոր ռազմարդյունաբերական ընկերությունները տարիներ շարունակ սպառազինություն եւ դրանց առնչվող ծառայություններ են վաճառել Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին: Օրինակ՝ բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունն Ադրբեջանին օգնել է թարմացնել հակաօդային պաշտպանության համակարգերը: «Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ այս ընկերության տեխնոլոգիաները կիրառվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Բայց «Տետրաէդրի» զեկույցը առանձնահատուկ է նրանով, որ այդտեղ կա հստակ փաստ՝ ընկերության մշակած «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները կիրառվել են 44-օրյա պատերազմում եւ խոցել հայկական 11 անօդաչու թռչող սարք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։