
Փաշինյանն ու Ալիևը պատասխանել են Թրամփին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանն իր, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ լուսանկարն ու գրառում կատարել, նշելով, որ իր համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների հետ։
Գրառմանն արձագանքել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։
«Կրկին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում միջնորդելու համար: Հաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։
Ալիևն էլ իր հերթին գրել է․ «Ես խորապես գնահատում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման հարցում Ձեր ունեցած կարևոր դերը։