17 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արման Եղոյանը հրապարակել է «Խաղաղության պլանը», ՀԱԿ փոխնախագահը՝ հակադարձել

Արման Եղոյանը հրապարակել է «Խաղաղության պլանը», ՀԱԿ փոխնախագահը՝ հակադարձել

Հրապարակե՛ք 2019 թ. հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»․ գրում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ երեկ Արման Եղոյանը Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր «Խաղաղության պլանի» մասին, նշել, որ ՀԱԿ-ի պահանջով հրապարակում է այն։

«Հրապարակում եմ՝ հինգ շրջանի վերադարձ։ Հրապարակում եմ երկրորդ կետը՝ կոմունիկացիաները ապաշրջափակվում են, երրորդ կետը՝ խաղաղապահներ են մտնում Լեռնային Ղարաբաղ։ Այս երեք կետի, ես ասում եմ, հրապարակում եմ։ ՀԱԿ-ը թող լսի․ միջազգային երաշխիքներ չկային, դրանք ռուսական երաշխիքներ էին»,-ասել է Եղոյանը:

Հակադարձելով այս հայտարարությանը՝ Զուրաբյանը գրել է․ «Պլանը նախատեսում էր միայն 5 շրջանի վերադարձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի ՀՀ-ը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քարվաճառի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը չեն պայմանավորվել Արցախի վերջնական կարգավիճակի մասին»,- գրել է նա՝ նշելով, որ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ այդ պլանը մերժել են։

Խոսելով Եղոյանի հայտարարության մասին, թե իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, Զուրաբյանը հիշեցրել է՝ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ։

Ռազմագերիներ