17 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ավինյանը խիստ նկատողություն է տվել Հակոբ Կարապետյանին սպառնացած աշխատակցին. քաղաքապետարանի պարզաբանումը ABC media-ին

Ավինյանը խիստ նկատողություն է տվել Հակոբ Կարապետյանին սպառնացած աշխատակցին. քաղաքապետարանի պարզաբանումը ABC media-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել․ այս մասին ABC mediaի հետ զրույցում հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հիմքում այն հանգամանքն է, որ Հակոբ Կարապետյանի հետ առցանց տիրույթում խոսակցություն է ունեցել», –նշել է Կոստանյանը և հավելել, որ արձակուրդից վերադառնալու ժամկետ չի կարող նշել։

Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով և սպառնալիքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանը նշել էր, որ դեպքից օրեր անց աշխատավայրի մոտ անհայտ անձը ծեծել է իրեն։ Հարուցվել է քրեական գործ։

Ռազմագերիներ