
«Գյումրու օրվա» տոնակատարությունը չի չեղարկվել․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրու օրը» կկայանա ավանդական ձևով. հայտնել են քաղաքապետարանից:
«Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն», – նշված է հայտարարության մեջ:
Քաղապետարանը հերքել է տեղեկություններն առ այն, որ տոնակատարությունը չի անցկացվելու: