18 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր ավտոբուսներ, մետրոյի կայարան ու ճոպանուղի. Կառավարության նիստում հնչած խոստումներն՝ ամփոփ

Նոր ավտոբուսներ, մետրոյի կայարան ու ճոպանուղի. Կառավարության նիստում հնչած խոստումներն՝ ամփոփ

Տիգրան Ավինյան

  • Երևանի համար 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվի. տրոլեյբուսները գծի մեջ կմտնեն 2026-ի առաջին եռամսյակում:
  • Նախատեսվում է ձեռք բերել 18 մետրանոց 249 ավտոբուս և 26 տրոլեյբուս:
  • Այս պահին Երիտասարդական մետրոյի կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու նախագծի մրցույթի փուլում ենք:
  • 2026թ. կարող ենք սկսել աշխատանքները «Աջափնյակ» մետրոյի կայարանում։ Մետրոյի կայարանի կառուցումից հետո ուղևորահաոսքի աճը կլինի մոտ 25%, այն էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքի վրա:

 

Նիկոլ Փաշինյան

  • Մենք վերջին 7 տարում մենք երկու ատոմակայան ենք ստեղծել՝ առանց աղմուկ-աղաղակի (Արևային էներգակայանների մասին):
  • Գնում, քարն ու ցեխը վերցնում ենք, սկսում ենք տուն սարքել, հետո պարզվում ա՝ շուշաբանդի տեղը չկա (Աջափնյակի մետրոյի կայարանի մասին):
  • Հույս ունեմ, որ դեպի Աճարկուտ ու Կիրանց զբոսաշրջային հոսքեր կլինեն։ Այնտեղ նաև մասնավոր մեծ ներդրում է արվում՝  հարսանյաց սրահ, ռեստորանային համալիր, կարծում եմ՝ այս բոլորը Կիրանց-Աճարկուտ հատվածի վերակենդանացման ու վերաակտիվացման շատ մեծ խթան կհանդիսանա:
Ռազմագերիներ