18 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգվածային թունավորում՝ Երևանում. սննդից թունավորվածների թվում այլազգիներ կան

Զանգվածային թունավորում՝ Երևանում. սննդից թունավորվածների թվում այլազգիներ կան

Երևանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 46 շտապ օգնության կանչ է ստացվել սննդային թունավորման դեպքերի կապակցությամբ․ ABC mediaի հետ զրույցում ասել է ՀՎԿԱԿ հանրային կապերի պատասխանատու Անի Ղահրամանյանը։

«Տուժածներից 40-ը տեղափոխվել են Ինֆեկցիոն հիվանդանոց, երեքը՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Եվս երկու անձ չեն հոսպիտալացվել, սակայն դիմել են Ինֆեկցիոն հիվանդանոց՝ առաջնային օգնության նպատակով»,- ասել է Ղահրամանյանը։

Նախնական տվյալներով՝ դեպքը կապված է սննդային թունավորման հետ։ Թե որ օբյեկտից և ինչ սննդից է այն առաջացել, այս պահին հստակ տեղեկություններ չկան։ Հոսպիտալացվածներից 28-ը հայ են, 15-ը՝ հնդիկ, 3-ը՝ ռուս։

Հոսպիտալացված 8 բուժառուի վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են համապատասխան բուժօգնություն․ ABCmediaին քիչ առաջ ասաց ԱՆ մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:

Ռազմագերիներ