
Թուրքիան կլինի Պաղեստինի ձայնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Անկարայում քննարկել են Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա և տարածաշրջանային հարցեր։
Աբբասի հետ հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը նշել է, որ Իսրայելը սպառնում է ոչ միայն Պաղեստինին, այլև տարածաշրջանային կայունությանը, ինչի ապացույցը Կատարի վրա հարձակումն է։
Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ Իսրայելը ամեն հնարավորություն օգտագործում է ցուցադրելու իր դիրքորոշումը՝ խաթարելով խաղաղությունը։
«Իսրայելին քննադատող առաջնորդների և հասարակական գործիչների թիվն աճում է, և Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ջանքերը շարունակվում են։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն բարձրացնել Պաղեստինի հարցը և Իսրայելի ագրեսիան բոլոր հարթակներում։ Թուրքիայի առաջնահերթությունը Գազայում անհապաղ հրադադարի ապահովումն է և տարածաշրջանում հումանիտար ողբերգության դադարեցումը։ Իսրայելը ամեն հնարավորության դեպքում ցուցադրում է իր խաղաղությունը խաթարող դիրքորոշումը, և Թուրքիան կլինի Պաղեստինի ձայնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,– ասել է Էրդողանը։