
Եվլախի հանդիպումից հետո փորձում էինք բացատրել՝ ինչ կարող է լինել, եթե Արցախը հանձնվի․ Դավիթ Մելքումյան
Ցավալի է, որ պետականորեն չունենք հիշատակի օր․ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
«Մենք էլ դա չենք ընդունում, մեզ համար նույնպես անընդունելի է։ Մենք փորձում էինք բացատրել հանրությանը, որ Եվլախում արդեն իսկ որոշակի տեղեկություններ կային՝ կապված հնարավոր զարգացումների հետ։ Սակայն ավելի շատ կենտրոնացած էինք դրական սպասումների վրա և փորձում էինք բացատրել, թե ինչ կարող է լինել, եթե Արցախը հանձնվեր, սակայն ժամեր անց եղավ այն, ինչին ականատես եղանք բոլորս»,-ասել է նա։