
Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ Սամվել Շահրամանյան
Հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհերի հիշատակներին, այն հայրենակիցների, որոնք առաջինը դիմադրեցին Ադրբեջանի ագրեսիան և հնարավորություն տվեցին մեր բնակչությանը ինչ-որ չափով անվտանգ դուրս գալ․ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ցավոք, այդ ագրեսիայի հետևանքով այսօր հայրենազրկվել ենք, բռնի տեղահանվել։ Մեծ մասը մշտական բնակության վայր է գտել Հայաստանում, որը համարում ենք մեր հիմնական հայրենիքը»,-ասել է նա։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունները պատմության դասագրքերում խեղաթյուրված ներկայացնելու մասին՝ Շահրամանյանը նշել է, որ իրավական ճանապարհով վիճարկում են դրանք։
«Ես առիթ եմ ունեցել անդրադառնալու Եվլախի հանդիպմանը։ Ցանկանում եմ հստակ ասել՝ ես երբևէ Եվլախում չեմ եղել և այդ հանդիպմանը չեմ մասնակցել։ Եվլախում հանդիպման մասնակիցները որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ հայտարարել է նաև Արցախի նախագահը»,-ասել է նախագահը։