19 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին

Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին

Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ այսօր պաշտոնական նամակով դիմել եմ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին. գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,- գրել է Մամիջանյանը։

Ռազմագերիներ