
Արցախում հիմա խաղաղություն է, բայց հայ չկա․ ես նման խաղաղություն չեմ ուզում․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Ամեն ինչ ինքն է արել․ ասել է, որ գիտակցված է արել այդ ամենը՝ իբր թե անկախություն ձեռք բերելու համար։ Բայց ինչի՞ համար, ու՞մ հաշվին։ Մեր հրաշալի սերնդի հաշվին։ Արցախում հիմա խաղաղություն է, բայց հայ չկա․ ես էդպիսի խաղաղություն չեմ ուզում։ Այսօր Արցախում վանդալիզմ է տիրում, գերեզմաններ են պղծվում, իսկ ինքը իր «կառուցողական և կիրթ» Ալիևի հետ ուրախ ու երջանիկ նկարներ է հրապարակում, զվարճանում»,-ասել է նա։
Դանիելյանի խոսքով՝ պետք է հստակ ասել՝ ով է թուլացրել այս երկիրը և այս արհավիրքը բերել․ «Նիկոլ Փաշինյանը և իր թիմը»։