19 Սեպ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, իսկ առերեսումը, որը պահանջում էինք մենք, չի արվել․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, իսկ առերեսումը, որը պահանջում էինք մենք, չի արվել․ Արամ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ․ գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում: Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի. 1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա, 2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից: Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը: Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները»ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը: Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում»,-գրել է նա։

Ռազմագերիներ