
Քաղաքապետարանի՝ սկանդալի կենտրոնում հայտնված աշխատակիցը պարզաբանումներ է ներկայացրել
Ես Հակոբ Կարապետյանին չեմ տեսել, նրան չեմ ճանաչում։ Մենք բռնությունը դատապարտում ենք․ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանման ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։
«Ժամանակին, լինելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, նա չպետք է անցներ սահմանները և սեռական բնույթի հայհոյանքներ տար։ Հարցաքննվել եմ ՔԿ-ում, ունեմ վկայի կարգավիճակ։ Հուսով եմ՝ շատ շուտով իրավապահ համակարգը բոլոր հարցերի պատասխանը կտա»,-ասել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պնդում է, թե քաղաքապետարանի պաշտոնյան իրեն հայհոյել, ապա ծեծել է։ Քաղաքապետարանը հաստատել էր, որ Բաբայանը սոցցանցերով նամակագրություն է վարել Կարապետյանի հետ, և այդ հիմքով նկատողություն էր հայտարարել նրան։