22 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանին սպասվում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյան

Նիկոլ Փաշինյանին սպասվում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ քավության նոխազ դարձնել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,-սոցցանցում գրել է ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը։

«Հավատարիմ մնալով իր ոճին՝ նրան սպասվում է հերթական ձախողումը»,– հավելել է նա։

ՀՀ գլխավոր դատախազությունն օգոստոսին «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի, 277-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 2-րդ կետի և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով։

ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական գործը հարուցվել է 2023-ի դեկտեմբերին։

 

 

Ռազմագերիներ