
Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է, և Նեթանյահուն պատասխանատու է այս ցեղասպանության համար․ Էրդողանի հարցազրույցը Fox News–ին
Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ Եվ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանատու է այս ցեղասպանության համար։ Այս մասին Fox News–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Նեթանյահուն անողոքաբար սպանել է տասնյակ հազարավոր մարդկանց։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ–ին՝ Էրդողանն ասել է, որ խմբավորմանը չի համարում ահաբեկչական կազմակերպություն։ «Ինձ համար դա դիմադրության խումբ է»,– ասել է նա։
Էրդողանը խոսել է նաև ռուս–ուկրաինական հակամարտությունից։ «Ես չեմ հավատում, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։ Դա վատ լուր է»,– ասել է նա։
Նա նաև չի կարծում, որ Եվրոպան կարող է անդադար տնտեսական օգնություն տրամադրել Ուկրաինային։
«Ուկրաինան անկարող է տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Մեր հույսն այն է, որ այս աջակցությունը կշարունակվի,– նշել է նա։