
Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք գիտեք, որ անմեղ եմ, բայց ուզում եք ինձ մեղավոր հանել․ Միքայել սրբազան
Մինչև քրեական գործի բուն ընթացքն ասում էին՝ գործ չունե՛ք Միքայել սրբազանի հետ, տակը կմնաք։ Դո՛ւք տակը մնացիք, տղե՛րք․ դատական նիստերի դահլիճում, դիմելով դատախազներին, ասաց Միքայել սրբազանը։
«Ինչո՞ւ չեմ ասում՝ վայ, ներեցեք, մեղմ վերաբերվեք, տարիքս մեծ է, հիվանդություններ ունեմ, վաստակ ունեմ, սխալ եմ ասել․․․ Որովհետև սխալ բան չե՛մ ասել, լա՛վ եմ արել, ոչ մի կոչ էլ չի եղել»,–ասաց Միքայել սրբազանը վճռից առաջ։
«Զինվորական ծառայության տարիներին, քանի որ ես կրոնական կոմնորոշում ունեի, ուղարկել էին գաուբախտ, որտեղ ինձ խոշտանգումներից ավելիին ենթարկեցին։ Անգամ մայրս ինձ չճանաչեց, ձայնիցս են ճանաչել ինձ։ Հետո, երբ ինձ ասացին՝ գրիր՝ ո՞վ է եղել, ես ներեցի նրանց ու չգրեցի։ Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք ճանաչում եք ինձ, գիտեք, որ անմեղ եմ, այս դրոշին ծառայող մարդ եմ, և ուզում եք ինձ մեղավոր հանել համառորեն,– հավելեց նա։
Ըստ նրա՝ 1990-ականներին իր զոհված եղբայրներն ու 2020 թվականին իր զոհված որդիներն ու զավակները չեն թողնում, որ ինքն այլ տեղ լինի։
Միքայել սրբազանի գործով որոշումը կհրապարակվի վաղը` 17:30-ին։