24 Սեպ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքարում սպանված մյուս անձը ոստիկան է․ նոր մանրամասներ՝ դեպքի վայրից

Փարաքարում սպանված մյուս անձը ոստիկան է․ նոր մանրամասներ՝ դեպքի վայրից

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հնչած կրակոցների հետևանքով սպանված երկրորդ անձը ոստիկան, ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյան է. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Վերջինիս խոսքով` դեպքի պահին ոստիկանն ծառայության մեջ չի եղել։ Նա Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընկերն էր և այդ պահին նրա հետ է եղել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստկանությունը հայտնել էր, որ Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով երկու անձ է սպանվել, որոնցից մեկը Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիոգորյանն է։  Նա սպանվել է հենց իր տան դիմաց։

«Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշել է Սարգսյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

  1. Հիշեցնենք, որ նախքան մայիսի 31-ը Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փերտվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում. վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ Մերձավանի սպանությունը վրեժ է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն պատասխանել է. «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։
Ռազմագերիներ