
Դատարանը Միքայել սրբազանին մեղավոր ճանաչեց՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ
Հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը․ դատարանը Միքայել սրբազանին մեղավոր ճանաչեց՝ խափանման միջոցը թողնելով անփոփոխ։
«Բանի տեղ մի դրեք, լավ է լինելու», – ասաց Միքայել սրբազանը՝ մեկնաբանելով դատարանի վճիռը։
«Տեսանք, թե դատավորը կոպիտ ինչ խախտումներ է թույլ տալիս, որպեսզի հասնի այս արդյունքին։ Մենք կանխատեսում էինք, որ դատարանն այնպիսի որոշում է կայացնելու, որ Միքայել սրբազանին պահեն, փակեն մինչև ընտրությունները։ Սա պարզից պարզ է»,– դատական նիստից հետո ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Երեկ դատական նիստերի դահլիճում, դիմելով դատախազներին, Միքայել սրբազանն ասել էր, որ 1990-ականներին իր զոհված եղբայրներն ու 2020 թվականին իր զոհված որդիներն ու զավակները չեն թողնում, որ ինքն այլ տեղ լինի։
«Զինվորական ծառայության տարիներին, քանի որ ես կրոնական կոմնորոշում ունեի, ուղարկել էին գաուբախտ, որտեղ ինձ խոշտանգումներից ավելիին ենթարկեցին։ Անգամ մայրս ինձ չճանաչեց, ձայնիցս են ճանաչել ինձ։ Հետո, երբ ինձ ասացին՝ գրիր՝ ո՞վ է եղել, ես ներեցի նրանց ու չգրեցի։ Ձեզ չե՛մ ներում, որովհետև դուք ճանաչում եք ինձ, գիտեք, որ անմեղ եմ, այս դրոշին ծառայող մարդ եմ, և ուզում եք ինձ մեղավոր հանել համառորեն»,– ասել էր նա։
Պաշտպանները պնդում են, որ Միքայել սրբազանի գործը քաղաքական ենթատեքստ ունի։