25 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավանում կրակոցներից վիրավորված անձը գիտակցության է եկել և հարցաքննվել

Մերձավանում կրակոցներից վիրավորված անձը գիտակցության է եկել և հարցաքննվել

Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից վիրավորված անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն․ ABC Media-ի հետ զրույցում ասել է ՔԿ խոսնակը։

Երեկ գիշերն Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, զոհվել էր 2 մարդ։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուս սպանվածը՝ նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Փարաքար համայնքում ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը մարտին հաղթել էր ընտրություններում: Գրիգորյանի առաջնորդած «Միասնություն» դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 57 տոկոսը:

 

Ռազմագերիներ