
Իրանը ելք կգտնի ցանկացած իրավիճակից, նույնիսկ եթե պատժամիջոցները վերականգնվեն․ Փեզեշքիան
Իրանը ելք կգտնի ցանկացած իրավիճակից, նույնիսկ եթե Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնվեն, քանի որ հարևան երկրների հետ հարաբերություններից բացի, այն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Չնայած պատժամիջոցների վերականգնումը տհաճ բան է, դա վերջը չէ, և մենք չենք հանձնվի… Մենք կգտնենք ելք ցանկացած իրավիճակից, հատկապես հաշվի առնելով, որ այսօր, հարևանների հետ լայնածավալ երկկողմ հարաբերություններից բացի, Իրանը զգալի ներուժ ունի տարածաշրջանային և համաշխարհային ասպարեզում, օրինակ՝ ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի նման կազմակերպությունների անդամակցության միջոցով»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է բանակցել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ՝ խուսափելու համար «եվրաեռյակի» կողմից «Snapback» մեխանիզմի ակտիվացումից (Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնում):