26 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակցիա՝ ԱԺ-ի մոտ, լսումներ՝ խորհրդարանի շենքում․ ի՞նչ է կատարվում Բաղրամյան պողոտայում

Ակցիա՝ ԱԺ-ի մոտ, լսումներ՝ խորհրդարանի շենքում․ ի՞նչ է կատարվում Բաղրամյան պողոտայում

«Արթուն ենք» շարժման մասնակիցները ԱԺի դիմաց են, իսկ խորհրդարանի շենքում այսօր լսումներ է հրավիրել «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը տեղեկացրել է, որ դրսում լինելու է էկրան, որի միջոցով հնարավորություն են ունենալու ուղիղ հետևել Ազգային Ժողովի լսումների ընթացքին և իրենց վերաբերմունքը ցույց տալու բանախոսների ելույթներին:

Ըստ Մալյանի՝ ամեն ինչ օրինական դաշտում է իրականացվում. «Էդգար Ղազարյանը դիմել է քաղաքապետարան, բոլոր թույտվությունները ստացել է, թե՛ այս էկրանի, թե՛ հավաքի անցկացման, բոլոր թույլատվությունները կան, հավաքը լինելու է խաղաղ և օրինական, ժամը 12:00-ից բոլորիդ այստեղ սպասում ենք ես և Էդգար Ղազարյանը: Թե՛ ես, թե՛ էդգար Ղազարյանը ելույթի հնարավորություն ենք խնդրել, ենթադրում եմ, որ դա նիստի առաջին հատվածում կլինի, ԱԺում մեր ելույթը կունենանք և հետո կմիանանք ժողովրդին, ովքեր որ այստեղ կլինեն: Այնպես որ, եթե ունեք հնարավորություն, եթե ունեք այս ամեն ինչի շուրջ ձեր ասելիքը, ձեր վերաբերմունքը, համեցեք, եկեք այստեղ, կհանդիպենք, կխոսենք, կշփվենք»:

Էդգար Ղազարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ ընգծելով, որ հինգ տարի առաջ այս օրը ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո Հայաստանի միակ խաղաղ օրն էր, որից հետո սկսվեց պատերազմը և որին հաջորդեցին հսկայական կորուստները՝ մարդկային, տարածքային, բարոյական, հոգեբանական, քաղաքական։ «ԱԺ լսումներին հրավիրված են ոչ միայն Ազգային Ժողովի պատգամավորներ, այլև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն այս լսումներին և հանդես կգան ելույթներովԲոլոր նրանք, ովքեր ուզում են իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, պետք է իմանան, որ դրա ընդամենը մեկ ձև գոյություն ունի, որը վարչապետին անվստահություն հայտնելն է և պատգամավորների պատասխանատվության և պարտավորության հարցն է: Մեր խնդիրը որպես քաղաքացիներ նրանց աջակցություն ցուցաբերելն է, որը կարող է դրսևորվել միայն այստեղ հավաքվելու միջոցով: Հավաքը կրելու է բացառապես խաղաղ բնույթ, մենք որևէ հատուկ գործողություն, որևէ ապօրինություն չենք նախատեսում, չենք խրախուսում, անգամ արգելում ենք որպես կազմակերպիչներ»,-ասել է նա։

Ռազմագերիներ