
Մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցվելու․ ՊՆ փոխնախարարը՝ բյուջեի կրճատման նախագծի մասին
Մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ռազմական բյուջեի կրճատումը վատ չի՞ անդրադառնա բանակի վրա։
«Ես ի պաշտոնե ֆինանսաբյուջետային այդ ոլորտային խնդիրներին ծանոթ չեմ, չեմ ցանկանա ոչ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել, որոնք կարող են հետո քննարկման առարկա դառնալ։ Միայն կարող եմ ասել, որ մեկնարկած որևէ դրական բարեփոխում չի դադարեցնելու իր ընթացքը»,– ասել է փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանական բյուջեն 2026 թվականին 265 մլն դոլարով կրճատելու նախագիծ է ներկայացվել։