27 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօրվա համար մեղսակիցն ու պատասխանատուն գործող իշխանությունն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօրվա համար մեղսակիցն ու պատասխանատուն գործող իշխանությունն է․ Րաֆֆի Հովհաննիսյան

Համապարփակ ամոթ մեր սերնդին, մեր ղեկավարներին, բոլորիս, որ պետականության պայմաններում թույլ տվեցինք մեր հայրենիքի մի մասի հայաթափումն ու ոսկե տղաների ու աղջիկների սերնդի կորուստը․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այդ ամենը տեղի է ունեցել գործող իշխանության, ռուս բարեկամների ուղիղ մեղսակցությամբ, միջազգային հանրության՝ Արևմուտքի գեղեցիկ խոսքերի ու անգործության պայմաններում, պետականություն ունենալու պայմաններում։

«Պատասխանատվությունը մերն է, կամ մեր սերունդը պիտի հույս չկտրելով փոխի իրադրությունը, կամ այս տեղապտույտը կշարունակվի»,-ասել է Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ անցյալի բոլոր իշխանությունները մեծ սխալներ ու վրիպումներ ունեցել են, որոնք բերել են այսօրվան, սակայն հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է՝ իր մեղսակցությամբ և խոստովանությամբ։

«Մեկը մյուսին մեղադրելու խնդիր չկա, պատասխանատվություն վերցնելու  խնդիր կա այսօր, առաջին հերթին այսօր իշխանությունները պատասխանատվություն պետք է վերցնեն, հետո նաև բոլոր նախկինները, որոնք ստեղծեցին այս վիճակը։ Բոլոր իշխանություններին ընդդիմադիր լինելով՝ պետք է ասեմ, որ նախկինները բոլոր դեպքերում դիվանագիտական, քաղաքական, անվտանգային մեծ սխալներով հանդերձ իրենք գիծը պահեցին և երբեք չհասան դրան, որ դուրս գան որպես պետական ներկայացուցիչներ և ցուցմունք  տան աշխարհին, օտար պետություններին, սեփական երկրի և սեփական պետության դեմ»,-ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հիմնական պատասխանատուն, որը մեղավոր է այսօրվա համար, գործող իշխանությունն է։

 

Ռազմագերիներ